Հասարակություն

Արզնիի համայնքապետն ազատ է արձակվել

Արզնիի համայնքապետն ազատ է արձակվել. Radar Armenia-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Նրան մեղադրանք չի առաջադրվել։ Այս պահին կա 10 ձերբակալված։ 

Հիշեցնենք, որ Արզնիում՝ ռեստորանի դիմաց, երեկ վիճաբանության մասնակիցների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, հնչել էին կրակոցներ, 1 անձ ստացել էր մարմնական վնասվածք։ 

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ձերբակալվածների թվում էր նաև Արզնիի համայնքապետը: