Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Արծվիկ Մինասյանի հետ կապված վարույթն առնչվում է նրա՝ բնապահպանության նախարար աշխատած տարիներին Սևան ազգային պարկի տարածքի մի հատվածն օտարելուն։ Սեյրան Օհանյանին առնչվող վարույթը նույն այդ տարածքը փաստացի տիրապետելու, բայց չհայտարարագրելու վերաբերյալ է։