Հասարակություն

«Ինչ էլ անենք, քամիները հանքերից փոշի են բերում». Արսեն Թորոսյան

«Ինչ էլ անենք, քամիները հանքերից փոշի են բերում». Արսեն Թորոսյան

Երևանում փոշու պատճառներից մեկը Ջրաբերի ավազահանքերն են ու քամու միջոցով Երևան հասնող փոշին. ԱԺ-ում ասել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը։ 

Նա հետաքրքրվել է՝ հնարավորություն չկա՞ ըստ իրավիճակի դադարեցնել նոր լիցենզիաների տրամադրումն ու գործող լիցենզիաների կատարման ընթացքը լուծել։ 

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն, ի պատասխան, նշել է, որ վերջին շրջանում նվազել է ավազահանքերի նոր լիցենզիաների տրամադրման քանակը․

«Կարող ենք քննարկել երևանամերձ հատվածներում լիցենզիաներ չտրամադրելը, չնայած, պիտի ասեմ, որ վերջին մի քանի ամսում լիցենզիաների քանակն էապես պակասել է։ Եթե չեմ սխալվում, վերջին 3-4 ամսվա ընթացքում 1-2 դեպք կա»,- ասել է նախարարը։ 

Թորոսյանը հակադարձել է՝ վերջին լիցենզիան տրվել է հունվարին։

 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական