Հասարակություն

«Դալմա մոլում» տղամարդը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանում է իրականացրել

«Դալմա մոլում» մի տղամարդ, գտնվելով կանանց զուգարանում, հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկում կատարվողը. Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, ժ․ 19․30-ի սահմաններում։

Ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են նշված տղամարդու ինքնությունը։ Նա ձերբակալվել է։ Նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե։