Հասարակություն

«Երևանից դուրս է, բայց շատ կարևոր է». Աճառյան փողոցից Աբովյանի ՃՈ հենակետ լուսավորության խնդիրը կլուծվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանից դուրս է,  բայց շատ կարևոր է». Աճառյան փողոցից Աբովյանի ՃՈ հենակետ լուսավորության խնդիրը կլուծվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ճանապարհային Ոստիկանության հենակետ ձգվող լուսավորության խնդիրը առաջիկա 2-3 ամսում կլուծվի, աշխատանքներն արդեն սկսվել են. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ խնդիրը չնայած Երևան քաղաքից դուրս է, այնուամենայնիվ այդ հատվածը շատ կարևոր է:

Ավինյանը նաև հանձնարարեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին՝ մրցութային տրամաբանությամբ սկսել գետնանցումների բարեկարգման աշխատանքները մասնավորին պատվիրակելու գործընթաց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական