Հասարակություն

Իրանի քաղաքացիները Երևանում փորձել են կեղծ դոլարներ փոխանակել

Հունիսի 8-ին «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները կարողացել են կանխել Երևանում կեղծ թղթադրամի փոխանակման դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում 3 քաղաքացի մոտեցել է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ, որպեսզի իրենց մոտ եղած ԱՄՆ դոլարները վերածի դրամի։

«Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի աշխատակիցը տեղում կարողացել է բացահայտել, որ դոլարները կեղծ են, ինչից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Պարեկներն ու համայնքային ոստիկանները 3 անձի կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածներն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, երկուսը՝ տղամարդ, մեկը՝ կին։ Նրանք ներկայացվել են քննչական բաժին։