Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կատարել են վթարված գազախողովակը վերանորոգելու աշխատանքներ։Վթար հետևանքով գազի արտահոսք տեղի չի ունեցել։