Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի  մուտքի մոտ՝ նկուղային հարկում։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։