Հասարակություն

Իրականացվում է դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ 181+250-կմ 181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500 մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ։