Հասարակություն

Երևանում շաբաթօրյակի ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ

Հունիսի 7-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկույթուններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) կատարելիս մարդու գանգ է հայտնաբերվել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: