Հասարակություն

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը կեղծ է․ ԱԱԾ

ԱԱԾ-ն, ի լրումն հունիսի 6-ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում է․

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով, հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։

Ավելի ուշ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում մոլորված և Ադրբեջանում հայտնված անչափահասներն արդեն Հայաստանում են։