Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը հայտնել է, որ ՔԿ-ից հափշտակված 590.000 դոլարի մի մասը՝ 11.200 դոլարը, չի հայտնաբերվել. «Ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Բայց, միաժամանակ, տեղեկացնեմ, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել գումարի մնացած մասը՝ 11.200 դոլարը, վերականգնել»,- ասել է Նահապետյանը։ Ըստ նրա՝ եթե չվերականգնվի այդ գումարը, քր․ դատ․ օրենսգրքով կգործի գույքի արգելադրման ինստիտուտը։
«Մեղադրյալներն ունեն այդպիսի գույք՝ թե՛ շարժական, թե՛ անշարժ, և վնասի չվերականգնման դեպքում մենք այդ գույքի արգելադրման ինստիտուտը կկիրառենք»,- ասել է նա՝ հավելելով, որ հանցագործության մասնակիցներից մեկի՝ ՔԿ վարչություններից մեկի պետի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել տալ գումարը:
Նա պարզաբանել է, թե ինչու էր առգրավված գումաը պահվում ՔԿ-ում. «ԿԲ-ն հրաժարվել է գումարն ի պահ ընդունել և նորից վերադարձրել է ՔԿ: Մնացել է չհրկիզվող պահարանում»: