Հասարակություն

Տղաների առողջական վիճակը լավ է․ Տեղի համայնքապետարան

Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում։ Տղաների առողջական վիճակը լավ է։ Այս մասին տեղեկացնում է Տեղի համայնքապետարանը՝ հրապարակելով Ադրբեջանի տարածքում հայտնված և Հայաստան վերադարձած անչափահասների լուսանկարը։ 

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով, հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։

Ավելի ուշ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում մոլորված և Ադրբեջանում հայտնված անչափահասներն արդեն Հայաստանում են։