Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 16.1%-ով։
Այս տարվա առաջին չորս ամսում արդյունաբերական արտադրանքը կազմել է 812 մլրդ 255.8 մլն դրամ։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 6.8%-ով նվազել է հանքարդյունաբերությունը, 23.5%-ով՝ մշակող արդյունաբերությունը։
Ընդ որում, եթե սննդամթերքի արտադրությունն աճել է 5.1%-ով, ծխախոտինը՝ 87.9%-ով, ապա խմիչքի արտադրությունը՝ 14.3%-ով։ Նվազել է նաև հագուստի, ինչպես նաև կաշվի ու կաշվե արտադրատեսակների արտադրությունը, համապատասխանաբար, 9.6 և 24.3%–ով։