Հասարակություն

Գյումրիում Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին․ կան տուժածներ

Հունիսի 6-ին, ժամը 16։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին․ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։