«Խմբաքանակը բաղկացած է եղել մի քանի տեսակի 11.000 հատ ծաղկից, դրանցից ընդամենը մեկ տեսակի 700 հատն են վերադարձրել, ըստ տնտեսվարողի, առանց որևէ բացատրության ու փաստաթղթի»,- Radar Armenia-ին հայտնեցին կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչությունից՝ պարզաբանելով վրացական լրատվամիջոցների տեղեկությունը, թե արգելվել է Հայաստանից ներմուծվող ծաղիկների՝ 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի մուտքը։
«Խոսքն ընդամենը 700 ծաղկի մասին է՝ 36 կգ, մնացածը՝ 10.300-ն անցել է սահմանը»,- հայտնեց տեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը։