Հասարակություն

Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասներն արդեն Հայաստանում են

Սյունիքի մարզում մոլորված և Ադրբեջանում հայտնված անչափահասներն արդեն Հայաստանում են։ Տեղեկությունը հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ 

ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը և նշել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում:

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով, հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։