Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Մատվիենկոյի այցի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մի խումբ համակիրների հետ բողոք ակցիա է իրականացրել ԱԺ մոտ՝  Ռուսաստանի ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի դեմ։

Նա նշել է, որ ակցիան նպատակ ունի ցույց տալ, որ Հայաստանը Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից, իսկ Մոսկվան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: Բաբաջանյանը հայտնել է, որ բոլոր ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին իրենք հետայսու նման ակցիաներով են դիմավորելու, ինչպես արել էին նախորդիվ՝ ՌԴ ԱԳ նախարարի դեպքում։

Ակցիայի ընթացքում ոստիկանի ու Արման Բաբաջանյանի միջև քաշքշոց սկսվեց։