Հասարակություն

«Այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է». Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումներին։

«Ես կարծում եմ՝ ամեն մարդ ինքն է ընտրում՝ խնդիրն ինչպես բարձրաձայնել։ Գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե, օրինակ, ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվեր, բայց եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ՝ խնդիր չկա»,- ասել է Գալյանը։

Նրա խոսքով՝ քննադատվում է խնդրի մասին խոսող կողմը։ Իսկ թե ինչ խնդիր կա, նա ասել է. «Խնդիրն այն է, ինչի մասին բոլորս տեղյակ ենք»։ Գալյանը նաև ասել է, որ վարչապետի խոսքերը եկեղեցու գործերին միջամտել չի նշանակում։

Ըստ Գալյանի. «Իմ դիտարկմամբ՝ մենք այսօր ունենք խնդիր. մենք ունենք Եկեղեցի, որն արդեն զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության: Եկեք դա էլ արձանգրենք»։