Հասարակություն

Ջուր չի լինի. հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 5-ին, որոշ հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը:

  • Հաղթանակի 1 փողոց՝ ժամը 10:00-14:00-ը,
  • Նորագյուղ թաղամաս՝ ժամը 10:30-18:00-ը,
  • Մխչյան, Բայդուկով փողոցներ՝ ժամը 12:00-14:00-ը
  • Նորքի 2-րդ փողոց՝ ժամը 11:00-16:00-ը,
  • ք.Գորիս Հ.Սահյան, Ավանգարդ, Մ.Մաշտոց փողոցներ՝ ժամը 11:15-19:00-ը,
  • ք.Եղեգնաձոր Պռոշյան, Վ.Համբարձումյան, Սիրանես փողոցներ՝ ժամը 11:30-18:00-ը,

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: