Հունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և բռնկվել․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։03-ին, մարվել՝ 10։16-ին: Այրվել է բեռնատարը։