Հանրապետության տարածքում հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ի, 7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հունիսի 5-ին, 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։