Հասարակություն

Քննարկվել է Գեղարքունիքի և Իզերի համագործակցության ընդլայնումը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, Մշակույթի և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ժան-Լյուկ Գայարին, «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտին Շալինիեին և նույն կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գեղարքունիքի և Իզերի դեպարտամենտի միջև կնքված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի ընթացքը և արդյունքները, ինչպես նաև՝ համագործակցության ընդլայնման, առաջիկա անելիքների, նոր ծրագրերի ներդրման հետ կապված հարցերը։