Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է:
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։
Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝
- սաստիկ գլխացավ
- գլխապտույտ
- տենդ
- մկանացավ
- սրտխառնոց
- փսխում
- մաշկի ցանավորում
Ինչպե՞ս կանխարգելել
- Օգտագործել հակամիջատային ցանցեր
- Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
- Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանքՎարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր ձևեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության:
Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Հաշվի առնելով հիվանդության սեզոնայնությունը՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ամիսներ առաջ, ըստ ընթացքակարգի, իրականացրել է իրազեկման աշխատանքներ բուժաշխատողների և բնակչության շրջանում: