ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են, որ 2025թ․ հուլիսից շենգենյան վիզայի դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։
«Ցավում ենք հայտնել, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։
Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,-ասված է գրառման մեջ։