Հասարակություն

Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է ՔԿ-ում

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ Սամվել Շահրամանյանն այսօր հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, և այս պահին ընթանում է նրա հարցաքննությունը։ Նա հարցաքննվում է վկայի կարգավիճակով։

Ընդ որում, նա հարցաքննվել է նաև նախկինում՝ տարբեր օրերին։

Մեկնաբանությունների համար դիմեցինք ՔԿ, որտեղից նշեցին միայն, որ Շահրամանյանը «Հարցաքննվել է քրեական վարույթի շրջանակներում»։