Հասարակություն

ՆԳ նախարարը հաստատել է. ոստիկանապետն ու քրեական հեղինակությունն ազգականներ են

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել, որ նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ազգակցական կապ ունի հանգուցյալ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի հետ։

«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ դա որևէ կերպ չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա։ Դուք ինքներդ կհամոզվեք»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն փոքր երկիր է, և բոլորն էլ կարող են ունենալ տարբեր ազգականներ։

«Բայց կոնկրետ պաշտոնում անձն ունի հստակ առաքելություն, և եթե անձը իր մարդկային ու ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջև դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է նախարարը։