Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է.
«Այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որպես հոգևոր կյանքի անբաժանելի մաս ու պատմամշակութային հուշարձան, պատկանում են պետությանը։ Այսինքն, պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո»։
Ըստ վարչապետի՝ կառավարությունը պետք է խիստ վերահսկողություն սահմանի, որ ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն. «Դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,- ասել է նա։