ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է սահմանային կրակոցներին՝ նշելով, որ իրավիճակը հարաբերական կայուն է. «Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Կրակոցների մասին, որոնք թիրախավորված են, մեր պաշտոնական լրահոսը հայտնում է»։
Ըստ Ասրյանի՝ ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ կրակոցներն իրենք չեն արձակում. «Բայց իրենք են։ Իսկ նպատակները կրակող կողմն ինքը կիմանա։ Մեր գնահատականով՝ նպատակը զինծառայողների, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է։ Բայց փաստ է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։
Նա պարզաբանել է, որ «ուշադրություն չդարձնել» ասելով՝ նկատի ունի, որ ԶՈւ-ն շարունակում է իր առջև դրված խնդիրների կատարումը։