Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված 88-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 15-ին վերադառնալով արտերկրից՝ նկատել է, որ Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող իր տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր: Հայտնել է նաև, որ կից տունը 2024 թվականի հուլիս ամսին վարձակալության էր տվել ամուսինների, որոնք դեռևս դեկտեմբերին հեռացել էին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են վարձակալությամբ բնակված ամուսինները, որոնք հայտնաբերվել են։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: