Հասարակություն

Քննարկվել են ՓՄՁ մրցունակության 2025-2030թթ․ ռազմավարական ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Քննարկվել են Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2025-2030թթ․ ռազմավարական ծրագրի և դրա գործողությունների ծրագրի նախնական տարբերակները՝ հիմք ընդունելով Հայաստանի ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և ներառական տնտեսական աճի խթանման նպատակները։

Քննարկումն անցկացվել է Civitta խորհրդատվական կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ներկայացուցիչների փորձագիտական աջակցությամբ։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: