Հասարակություն

34-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի

Հունիսի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։