Ավան վարչական շրջանում հոսանքի լարման տատանումների պատճառով այրվել են Ucom-ի մալուխներ, ինչի հետևանքով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
«Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 7 ժամ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»,- հայտնում են Ucom-ից։