ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ»։