Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է համապատասխան որոշումը։
Հիշեցնենք, որ երեկ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից, նույն օրը Արամ Ղազարյանը ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից. հրաժեշտի խոսքում նա հայտնել էր, որ դադարեցնում է քաղաքական ու կուսակցական գործունեությունը, նշանակվելու է այլ աշխատանքի։