ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը մասնակցել է ՀԱԷԿ-ում գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը։
Նա այս կապակցությամբ գրել է. «Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»։