Հունիսի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։ Տարածքը սահմանազատել են պարեկները։
Տեղում պարզվել է, որ 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։