Հասարակություն

Սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է.

«Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս»։