Հասարակություն

Հայաստանի կառավարական կայքերը՝ ГРУ-ի հակերների թիրախում

The Insider-ի փոխանցմամբ, 2024թ. սեպտեմբերին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ՌԴ զինված ուժերի գլխ. շտաբի գլխ. վարչության (ГРУ) 29155 ստորաբաժանմանը կից գործող հակերների խմբի դեմ մեղադրական եզրակացությունը: Այս ստորաբաժանումը հայտնի է դարձել Սոլսբերիում Սկրիպալի թունավորման գործով:

Դեռ 2017 թվականին The Insider-ը բացահայտել էր, որ ռուսական հատուկ ծառայությունում գործում են հակերային ստորաբաժանումներ: Այդ ժամանակ խոսքը վերաբերում էր 26165 ստորաբաժանմանը, որը հայտնի է որպես Fancy Bear կամ APT28: Այն առավել հայտնի է Հիլարի Քլինթոնի, Էմանուել Մակրոնի և տարբեր միջազգային կազմակերպությունների կայքերը կոտրելով։

Հետագայում պարզվել է, որ ГРУ-ի հովանու ներքո գործող Sandworm խումբը (74455 ստորաբաժանում), որը ստեղծել է NotPetya կործանարար վիրուսը, անջատել է Ուկրաինայի էլեկտրակայանները և հարձակումներ իրականացրել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վրա:

Պարզվել է, որ հաքերները հարձակումներ են իրականացրել նաև Հայաստանի կառավարական կայքերի վրա. մասնավորապես,

• ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 13.11.2022 (22:51)

• ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 25.03.2023 (01:45)

• ՀՀ առողջապահության նախարարության կայք՝ 13.05.2023 (21:40)

• ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 02.02.2024 (14:53)

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում լարված իրավիճակ էր: