Հանրապետության տարածքում հունիսի 3-ի և 4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ին և 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում հունիսի 3-ի և 4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։