Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ): Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է: