Հասարակություն

Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 11 դեպք

Մայիսի 26-ից հունիսի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 573 դեպք, որից 148-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 72, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու, կեղծ ահազանգի՝ 3-ական, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 11, օձի նկատման՝ 92, վայրի կենդանիների հարձակման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 49, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 199, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, հրդեհի կեղծ կանչի՝ 17, 56 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 120, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: