Հասարակություն

Գյումրիի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Մադոյան, Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Մուսայելյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։