Հասարակություն

Տեղի էր ունեցել էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից․ ՀԷՑ

ՀԷՑ-ից հայտնում են․

Երեկ Հայաստանի էներգահամակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Խնդիրը դուրս է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատվության դաշտից, այն պայմանավորված էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի՝ Իրանի էներգահամակարգից վթարային անջատմամբ:

Ժամը 22:10 խնդիրը շտկվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել: