Հասարակություն

Այցելեք երեխաների հետ, գրքեր ընտրեք․ ԿԳՄՍ նախարար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Անգլիական այգում մանկական գրքի փառատոն է, հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Փառատոնը կգործի մայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն։ Խրախուսենք երեխաների ընթերցանությունը։ Առջևում ամառ է, կարդալու հրաշալի ժամանակ։ Այցելեք երեխաների հետ, գրքեր ընտրեք և ոչ միայն։ Հրաշալի միջավայր է»,- գրել է նախարարը։