Մայիսի 31-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպիի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է Mercedes-ի վարորդի, հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը:
Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում: Աղբյուրի տեղեկություններով՝ մոտոցիկլավարն ու նրա ուղևորն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ մայր ու անչափահաս որդի են, ովքեր չեն ունեցել սաղավարտներ: