Մայիսի 31-ին՝ ժամը 18:20-ին, վթարային իրավիճակի արդյունքում տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից, հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը։
«Դրա հետևանքով համակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ժամը 22:10 խնդիրը շտկվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել»,- ասվում է հաղորդագրությունում: