Մայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 04։17-ին: Այրվել են տանիքի կառուցատարրերից մոտ՝ 50 քմ և պահեստավորած գույք։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ: