Հասարակություն

Սենատոր Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

Սենատոր Դեյնզն այցելեց Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը։