Հասարակություն

Սյունիքի մարզում վրաերթի հետևանքով երեխա է մահացել

Մայիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում: